Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Երբեմնի հրեշավոր դիկտատորը ստացել էր իր նախկին կերպարանքը` անզոր և խղճուկ մահկանացու

Երբեմնի հրեշավոր դիկտատորը ստացել էր իր նախկին կերպարանքը` անզոր և խղճուկ մահկանացու
26.11.2024 | 11:02

Դպրոցական տարիներին նա աշխատում էր հանրային փոքրիկ ելույթներ ունենալ, սիրում էր ամբոխի ուշադրությունն ու ծափահարությունները: Ավելին, 18 տարեկանից իրեն կայացած բանախոսի դերում էր փորձում՝ ելույթ ունենալով ոչ մեծ լսարանի առջև:

Նա շատ նյարդային էր, դյուրագրգիռ, հաճախ էր հայհոյում, ահավոր հիշաչար էր, միշտ վատ էր հագնվում, տանել չէր կարողանում ֆիզիկական աշխատանքը և իրեն ինտելեկտուալ էր պատկերացնում: Նշածս անձը խուսափեց բանակից՝ դասական դասալիք էր։

Ի դեպ, չստացվեց նաև որպես ժուռնալիստ։

Իշխանության եկավ զուտ պոպուլիստական խոստումներով, մարդկանց խոստացավ, որ ապրելու են երջանիկ ու ազատ, շատ արագ, սակայն, երկրում հաստատեց տոտալ դիկտատուրա։ Ժողովուրդը շատ շուտ հասկացավ, որ խաբված է և ապստամբեց նրա դեմ։

Երբ իշխանությունը կորցնելուց հետո, փախուստի ժամանակ լեռնային ճանապարհի վրա, նրան գերի վերցրին, աչքերը սարսափած էին, մարդկանց առաջ կանգնած էր մի անզոր արարած:

Այդ խղճուկ տարեց տղամարդն իտալացի ֆաշիստների առաջնորդ, երբեմնի ամենակարող դիկտատոր Բենիտո Մուսոլինին էր: Եվրոպան փոթորկած և մեկ քառորդ դար Իտալիան ղեկավարած երբեմնի ինքնավստահ հրեշավոր գազանը ստացել էր իր նախկին կերպարանքը` անզոր և խղճուկ մահկանացու:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 11024

Մեկնաբանություններ